00:00:00

Կեղծ ձшյնшգրությունների հրшպшրшկմшն նպատակը ինձ և իմ կուսակցությшնը հшրվшծելն ու շшրժումը պառակտելն է․ Գերшսիմ Վшրդшնյшն

22:22, 19 հունիս 2024 Բլոգ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի անդրադարձն իրեն վերագրվող նյութերին՝ Արմավիր ՔՀԿ-ից․

«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով  խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:

Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր