00:00:00

Նման ճղճիմ քայլերով չեն կարող սասանել իշխանության դեմ պայքարի մեր միասնական կամքը․ Գերասիմ Վարդանյան

21:25, 19 հունիս 2024 Բլոգ

Լրագրողը տեսակցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ կալանավորված անդամ Գերասիմ Վարդանյանին․

«Այսօր Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ պաշտպանյալ Գերասիմ Վարդանյանին, ում փոխանցել եմ այսօր տարածված ձայնագրությունների բովանդակությունը:
 
Գերասիմ Վարդանյանը խնդրեց փոխանցել.
 
«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:
 
Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:
 
Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր