00:00:00

Քերոբյանին առնչվող գործում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է ՔԿ-ն, քանի որ պետաշխատողները նախընտրելու են չաշխատեն, որ չդատվեն. Միրաքյան

11:36, 19 հունիս 2024 Բլոգ

Մի քանի օր առաջ Վահանը դուրս եկավ տնային կալանքից. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մեղադրանքին։

«Հիշու՞մ եք՝ ինչ շռնդալից գործը բացվեց, ձերբակալություններ եղան, թե բա «պետությանը առանձնակի խոշոր չափի նյութական վնաս», ձերբակալվել են փոխնախարարներ և այլն:

Հիմա արդեն քննչականն էլ էդպես բարձրագոչ «հաջող» օպերացիայի մասին չի խոսում, քանի որ պարզվեց՝ պետությանը նյութական վնասի մասին խոսակցությունները մտածածին էին, հիմա արդեն խոսում են պետության կողմից բաց թողնված եկամուտի կամ բարոյական վնասի մասին:

Իսկ վերջում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է քննչականը, իր ավտորիտար ոճի գործողութուններով, ինչի արդյունքում հիմա պետական համակարգի շատ աշխատողներ գործ անելու փոխարեն ավելի նախընտրում են անգործությունը, քանի որ աշխատելը վտանգավոր է, քեզ կարող են դատել, իսկ չաշխատելու համար չեն դատում», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր