00:00:00

Քաղաքագետ. Իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով

17:13, 17 հունիս 2024 Բլոգ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մի քանի ակնահայտ փաստեր է հրապարակել ու եզրակացություն արել.

«Հունիսի 12-ի իրադարձությունների մասով ՔԿ-ում քրգործ է հարուցված զանգվածային անկարգությունների հոդվածով:

.Դեպքերի ժամանակ ձերբակալված ոչ մի ցուցարարի մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար՝ նրանք անմեղ են, բայց նաև պատասխանատվության չեն կանչվել նրանց խոշտանգած ոստիկանները:

. ՔԿ-ում հարուցված գործով ավելի ուշ կալանավորվել են ութ անձինք, որոնցից մեկին է առաջադրված զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք, մնացածն անցնում են խուլիգանության հոդվածով:

.Այս ամենը հուշում է, որ կեղծ են իշխանության պնդումները, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը նպատակ է ունեցել կազմակերպված տապալել իշխանությունը կամ գրավել պետական շենքեր: Ավելի շուտ իշխանությունն առաջնորդվել է «Մարդ լինի, հոդված» կգտնվի արատավոր սկզբունքով՝ նպատակ ունենալով պատժել ընդդիմադիր ակտիվիստների»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր