Այս պահին մարդկանց բազմությունը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Ոստիկանության շենքի մոտ է։
Գնում ենք մեր հարցադրումները կատարելու, կարծում եմ՝ այսքան ժողովրդին տեսնելով՝ Վահե Ղազարյանը, եթե այլ հրաման չունի, կլսի, կհանդիպի, պատասխաններ կտա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Ճշտող՝ հարցին կընդունի՞ Ձեզ, նա պատասխանեց․ «Ընդունել չընդունելը ոչ պատիվ է, ոչ անպատվություն։ Մենք կախված չենք իր ընդունել չընդունելուց, կընդունի կամ կիջնի հանդիպելու այս ժողովրդի հետ, որին կոչված է ծառայելու, շատ լավ, չէ՝ կտեսնենք՝ ինչ է լինելու մնացածը»։
Ինչ վերաբերում է նրան, թե ոստիկանապետը ցուցարարներին լակոտ է անվանել, Սրբազանն ասաց․ «Նրանք ներողություն պետք է խնդրեն իրենց տերերից, որովհետև նման վարքագիծն է լակոտություն անվանել, չէ՞։ Նման վարքագիծ իրենք են դրսևորել 2018 թվականին։ Քո տերերին ես առաջին հերթին ասում լակոտ, խորքում նրանցից պետք է ներողություն խնդրի կամ պետք է պատժվի»։
Դիտարկմանն էլ, թե ի վերջո երեկ Փաշինյանը գնաց Սարդարապատի հուշահամալիր, նա պատասխանեց․ «9։30 պետք է պետական արարողակարգ լիներ Սարդարապատի հուշահամալիրում, այնտեղ չեն եղել, ինչո՞ւ։ Մենք ոչ ոքի չենք արգելափակել, մենք նպատակ չունեինք որևէ մեկին փակելու, չթողնելու որևէ տեղ մտնել, բայց մենք ասել ենք, թող գան նրանք, ովքեր հայրենիք ունեն։ Երևի օրվա կեսից հետո մտածել են՝ եթե չգնան, կնշանակի հայրենիք չունեն։ Գնացել բոլոր ծաղկեպսակները հանել են, Վեհափառ հայրապետի մուտքն են արգելել, ցայտնոտի մեջ ապրում են այս մարդիկ՝ վախի իշխանության ներքո»։