00:00:00

Պետությունը պետք է ընկալել լավ ապրելն ապահովելուն միտված գործիք, սա է պատճառը, որ պետությունը թանկ է. Նիկոլ Փաշինյան

06:19, 29 մայիս 2024 Քաղաքականություն

ՀՀ պետական բյուջեն մեր պետության կյանքի կազմակերպման մասին է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է մեկ հարցի պատասխան տալ՝ ի՞նչ հարց են լուծում բյուջեի ծախսերով։

«Պետությունը մարդկային նախաձեռնություններից ամենաթանկարժեք նախաձեռնությունն է, չկա որևէ նախաձեռնություն, որն ավելի թանկ արժե, քան՝ պետությունը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչի համար է պետությունը։

«Ի վերջո, պետությունն իրեն էլիտա համարող կամ համարած մեկուսացած խմբերի առաջ քաշած գաղափարներն իրագործելու համա՞ր է, թե՞ սեփական բարեկեցությունն ապահովելու խնդիր է»,- ընդգծեց նա։

Փաշինյանն ասաց, թե պետությունը պետք է ընկալել լավ ապրելը ապահովելուն միտված գործիք։

«Սա է պատճառը, որ պետությունը թանկ է, որովհետև լավ ապրելն է թանկ»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր