00:00:00

Դատապարտե՛ք ոստիկանության վերջին գործողությունները․ Օսկանյանը՝ դեսպաններին և միջազգային հանրությանը

00:00, 29 մայիս 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախկին նախարար, փորձառու դիվանագետ Վարդանյան Օսկանյանն իր ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում տեսանյութ է հրապարակել՝ կոչով դիմելով միջազգային հանրությանն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին։

Նա նշում է, որ իր ուղերձը նախատեսված է ՀՀ-ում դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների համար՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող խաղաղ ցույցի, բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության վերջին բռնի գործողությունները, հայտնում է Yerkir.am-ը։ 

Օսկանյանի որակմամբ, տագնապալի ու ամոթալի էր այսօր տեսնել ոստիկանական պատը Ամենայն հայոց կաթողիկոսի առջև, որով ոստիկանության աշխատակիցները խոչընդոտում էին նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիր, ինչպես նաև նրանց կողմից խաղաղ ցույցերի ընթացքում անհամաչափ կոշտ, դաժան ուժի կիրառումը քաղաքացիական բոլոր անձանց դեմ՝ անկախ սեռից և տարիքից՝ տարեց, կին, երեխա, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ, որոնք օրենքի ուժով օժտված են անձեռնմխելիությամբ։

«Իրավիճակը Հայաստանում տագնապեցնող է, նվազեցված ինքնիշխանությամբ, աճող ներքին տարաձայնություններով. իշխանությունը պահելու համար ՀՀ իշխանությունները դիմում են ավտորիտար քայլերի։ Այս փոփոխությունը դեպի ավտորիտար ոստիկանապետություն տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո, որը խիստ քայքայել է քաղաքացիական ազատությունները՝ իշխանությունը կենտրոնացնելով մի քանիսի և նույնիսկ մեկ անձի ձեռքում։ Միջազգային հանրությունը չպե՛տք է աչք փակի այս զարգացումների վրա։ Ես անձնապես Ձեզ կոչ եմ անում, Ձեզ, որպես դեսպանների, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առաջամարտիկ են, հրապարակայնորեն դատապարտել ոստիկանության վերջին բռնի գործողությունները Հայաստանում։ Ձեր դատապարտումը հզոր ուղերձ կդառնա ՀՀ իշխանությունների համար՝ այն մասին, որ միջազգային հանրությունը հետևում է իրավիճակին և չի հանդուրժի ժողովրդավարական ազատությունների քայքայում, այն ազատությունների, որոնք դեռ մնացել են Հայաստանում»,-նշում է Վարդան Օսկանյանը։

Նա լիահույս է, որ դրանով հաշվետվողականության դաշտ կբերեն նման կոշտ ուժ կիրառողներին, ինչպես նաև նման հրաման տվողներին։

«Կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը համերաշխ լինի ՀՀ քաղաքացիների հետ ժողովրդավարության, արտահայտվելու ազատության համար նրանց պայքարում»,-ընդգծում է Վ. Օսկանյանը։
--00—ՍՊ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր