00:00:00

ԵԽ պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից

22:16, 28 մայիս 2024 Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Այդ մասին նրանք համատեղ հայտարարություն են արել․ 
 
«Բողոքի ցույցերը Հայաստանում
 
Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։
 
Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում:
Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։
 
Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։
 
• Էմանուիլ Ֆրագկոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ – Հունաստան
• Իլան Դե Բասո – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, սոցիալիստներ և դեմոկրատներ, Շվեդիա
• Չարլի Վայմերս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ, Շվեդիա
• Լարս Պատրիկ Բերգ – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր, Գերմանիա
• Ստելիոս Կիմպուրոպուլոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն – Հունաստան
• ⁠Մարիա Սբիրաքի - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն - Հունաստան
• ⁠Լուքաս Ֆուրլաս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եւրոպական ժողովրդական կուսակցություն-կիպրոս
• ⁠Քոսթաս Մավրիտիս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ընկերվարական կուսակցություն - Կիպրոս

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր