00:00:00

Խնդրել եմ կաթողիկոսին սառեցնել իմ հոգևոր ծառայությունը․ Բագրատ Սրբազան

17:51, 26 մայիս 2024 Տեսանյութեր

«Նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ Հայրապետի հետ՝ իր նախագահությամբ, իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում, անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։

Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։ Սա անձնական որոշում է։

Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակընկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր