00:00:00

Մայիսի 26-ին՝ մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում

21:17, 21 մայիս 2024 Քաղաքականություն

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում։

«Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին հրավիրում եմ ձեզ՝ հանդիպելու Հայաստանի Հանրապետության Երևան մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, մեր սիրելի հրապարակում՝ մեծ և կարևոր հանրահավաքի, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ, այնուհետև կիմանաք մեր առաջիկա անելիքները։ Կիմանաք, թե ինչ ծրագիր է դրված սեղանին, ինչ հստակություններ կան։ Շատերին հուզող հարցերի պատասխանները կստանանք և կընթանանք դեպի 3-րդ փուլի ամփոփումը, որը կարող ենք կոչել «Մայիսը՝ լավ ամիս»։

Մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակում»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ կանխագուշակելով նաև իշխանության արձագանքը,- «Հիմա  ասածիս մեջ էլ «կոդ» են տեսնելու՝ «ճակատամարտի» է տանում, «արյունահեղության»․․․ Ամառ օրով ձյուն գա ձեր գլխին։ Ոչ, խորհրդանշական է, մեր ինքնության տոնն է ուղղակի, այդ օրը կարևորն խորհուրդ ունի մեզ համար»,- ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր