Մեր երկրի պայծառատես արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե Կիրանցում մարդկանց սեփականության վկայականները թյուրիմացաբար են տվել: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս, ոչ թե մի փոքր նոտարական գրասենյակ, այլ արդարադատության նախարարությունը: Ահավասիկ, ձեզ վկայություն մեր ապրած կյանքի»,- ասաց նա:
Նշենք, որ Կիրանցում բնակիչները բոլորը ունեն իրենց սեփականություն հանդիսացող տների եւ հողամասերի կադաստրի վկայական եւ պնդում են, որ իրավունքով իրենց պատկանող հողը չեն զիջելու, իրենց ոչ մի փոխհատուցում հետաքրքիր չէ: