00:00:00

«Նրանք գործի չեն գնում, գնում են հայհոյելու․ Խորհրդարանի ամբիոնը դարձրել են հայհոյախոսության պատվանդան»․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին

19:49, 21 մայիս 2024 Քաղաքականություն

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը կարճ անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների կողմից Շարժմանը պիտակավորելու փաստին։ Սրբազանը շեշտեց՝ եթե այս շարժումը «մեռած» է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն։

«Եթե այս շարժումը «մեռած» է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ օգտագործում․ նրանք գործի չեն գնում, գնում են հայհոյելու։ Այդ ամբիոնը դարձել է հայհոյախոսության պատվանդան, իսկ իրենք էլ՝ էդ պատվանդանի վրայի արձանը։

Մեղք են էդ մարդիկ։ Ավելորդ թող մեղքի մեջ չընկնեն»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելեով՝ հայհոյախոսությամբ զբաղվող ՔՊ-ականներին ամենից լավ բնութագրում են նրանց կենսագրությունները, որոնք պետք է հրապարակել ու ներկայացնել հանրությանը, որ ավելի լավ հասկանան՝ ում հետ գործ ունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր