00:00:00

Սրբազանի առաջնորդած շարժումը հույս ու վստահություն է տալիս՝ մի օր Արցախ վերադառնալու. Մետաքսե Հակոբյան

09:21, 21 մայիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը հանդիպում է Արցախի կառավարության անդամների, պատգամավորների հետ։

 

«Բնական է, որ հիմա Սրբազանին են հետևում։ Մենք դարերի ընթացքում նախադեպ ենք ունեցել, երբ ՀՀ-ն պետականություն չի ունեցել և փրկությունը եկեղեցուց է եկել։ Եկեղեցին կարողացել է միավորել, համախմբել։ Սա արցախցու, իջևանցու կամ գյումրեցու կռիվ չէ։ Սա հայի կռիվ է, լինել-չլինելու հարց է։ Սա հավատն ու վստահությունն է՝ Արցախ վերադառնալու։ Անկախ իշխանություններից՝ մենք ունենալու ենք միշտ նույն պահանջը։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն այդ հույսն ու վստահությունը տալիս է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 

 Պատգամավորը նշեց, որ Կիրանցում տեղի ունեցողը նույնն է, ինչ տեղի է ունեցել Արցախում.«Հիմա մենք տեսնում ենք, թե ով է հանձնում Կիրանցը։ Վախը բերելու է նրան, որ մարդիկ ուղղակի չեն կարողանալու այնտեղ ապրել։ Դրանից ավելի վայրագը տեղի ունեցավ Արցախում։ Դա այս իշխանությունների ձեռագիրն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր