00:00:00

Դուք քաղաքական հեթանոսներ եք, վեղարների տակ թաքնված՝ փորձում եք իշխանություն զավթել․ Հայկ Կոնջորյան

07:18, 21 մայիս 2024 Քաղաքականություն

Ես մոտեցել եմ այս ամբիոնին՝ արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

«Մի քանի օր առաջ ձեր վեղարով առաջնորդը սուտ էր տարածել, որ Ալիևն ինչ-որ երգի ներքո շրջում է Շուշիով ու էլի ձեր առաջնորդը հայտարարեց, որ սխալվել է։ Արձանագրեց, որ սուտ տեղեկություն է տարածել։ Հիմա ձեր պատգամավորը եկավ, ձեր առաջնորդի հերքած սուտը կրկին այս ամբիոնից տարածեց։ Հետո էլ խոսում եք սրբությունից, սրբազանությունից ու սրա տակ փորձում եք այս շարժմանը տալ կրոնական, քրիստոնեական երանգավորում», - ասաց պատգամավորը։

Վերջինս ընդդիմությանը « քաղաքական հեթանոսներ» անվանեց։

«Դուք քաղաքական հեթանոսներ եք։ Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, դա կոչվում է ժողովրդավարություն։ Դուք, որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամքը, որի անունն էր «գողապետություն» ու ձեր շարժումն էլ ունի քաղաքական հեթանոս առաջնորդ։ Դուք էլ, ժողովրդի անունից խոսելով, այն աստիճանի սնանկ եք քաղաքականապես, որ քաղաքական տեքստ գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել։ Դուք Հայաստանում փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոսական շարժում, որ վերադարձնեք «գողապետությունը», բայց վերադարձ անցյալին անհնար է, ուզում եք վեղարների տակ թաքնվեք, ուզում եք սքեմի, ինչի տակ էլ ուզում է գաք»,- ասաց ՔՊ-ականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր