ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է՝ շատ վատ կզգար իրեն, եթե իմանար, որ իր ընտանիքին պատկանող «Նոյ» ապրանքատեսակի ջուրը խմում է ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայրապետյանն, անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում հրապարակված այն տեղեկությանը, ըստ, որի Քոչարյանը օրերս երեւանյան ռեստորաններից մեկում դեմոնստրատիվ ձեւով դեն է նետել իր առջեւ դրված «Նոյ» ջրի շշերը եւ պահանջել՝ եթե չկա «ՍԻԼ» ջուր, ուրեմն գոնե ծորակի ջուր մատուցեն իրեն։
«Մեր ջուրը հայկական սարերից իջնող անապակ ջուր է, մեր ջուրը հայն է խմում։ Ես ինձ շատ վատ կզգայի եթե իմանայի, որ Քոչարյան Անդոյի նմաններն են մեր ջուրը խմում։ Ի դեպ դա ամենաառաջինը բացասական հետևանք կունենար հենց ջրի վրա, այն առումով, որ մարդիկ կհիասթափվեին, երբ տեսնեին հայկական լեռնաշխարհից իջած անապակ «Նոյ» ջուրը խմում է հայկական Արցախը ադրբեջանական համարողների խմբակից մեկը»,– ասաց Հայրապետյանը։