00:00:00

Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»

08:37, 18 մայիս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաեւ խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, որ պետք է սրբազանը հստակ տարանջատվի նախկիններից եւ հայտարարություններ անի, որ իր գլխավորած շարժման արդյունքում չեն կարող նախկինները շահել եւ պետական կառավարում ստանձնել։ Երկրորդ առաջարկը եղել է շարժման համակարգող կամ աջակիցների խորհուրդ ստեղծելը, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցություն կունենան գործընթացին` իբրեւ խորհրդակցական մարմին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ստեղծել։ Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այս օրերին հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա կայանա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 05․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր