00:00:00

«Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը

18:37, 17 մայիս 2024 Քաղաքականություն

Պայքարը շարունակվում է, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։

«Մի քանի օրվա անելիք է մնացել, որոնք մայիսը կդարձնեն շատ ավելի լավ ամիս։

Ծրագրերը հստակ են, սրտներս՝ տաք, բազուկներս՝ ամուր, ոտքներս՝ արագ և ուղիղ, հայացքներս՝ պարզ, աչքներս՝ լուսավոր ու վառվռուն, ճակատներս՝ բաց։ Առա՛ջ դեպի Ճշմարտության հաղթանակը, և այդպես էլ կլինի։

Թույլ չտանք, որ մենք օտարանանք ինքներս մեզանից՝ մեր պատվից, մեր հայրենիքից, ճշմարտության և արդարության մեջ ապրելուց։ Երբե՛ք թույլ չտանք։

Ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը։

Հիշեք Տերունական խոսքերը՝ ով համբերի, նա հավերժական կյանք կունենա․ Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»,- իր ուղերձը պայքարին միացած քաղաքացիներին հղեց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր