00:00:00

Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը մտնի ինտենսիվ փուլ

19:38, 16 մայիս 2024 Հասարակություն

Առաջիկա օրերին մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կներկայացվի Ճանապարհային քարտեզ,  հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։

«Ճանապարհային քարտեզը կտանք, դրանից հետո էլ ինտենսիվ պայքարը մեզ տանելու է, հասցնելու է մեր ցանկացած հանգրվանին։ Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ մեզ մի թողեք»,- ասաց Սրբազանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հանուն հայրենիքի շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը հայտարարել էր՝ պայքարից ոչ մի դեպքում հետ չի կանգնի։

«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ կարևոր չէ։  Եթե ոչ ոք էլ չմնա, մենակ էլ լինեմ, ես ոչ մի քայլ հետ դնելու ճանապարհ չեմ տեսնում ինձ համար։ Հետևաբաար, մեր գնալու տեղն առջևն է, ոչ թե հետևը»,-ասել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր