00:00:00

Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան

17:40, 14 մայիս 2024 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 14-ին կարգադրություն է ստորագրել․


«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով`  կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2024 թվականի մայիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան ԿԼԻԽԻ գլխավորած պատվիրակության  ընդունելությունը:

2. Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ`  պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր