00:00:00

Արարատ Միրզոյանի հետ Ալմաթիում բանակցությունները խաղաղության գործընթացի կարևոր մաս են. Ջեյհուն Բայրամով

10:16, 14 մայիս 2024 Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

 

Նա դրական է գնահատել Երևանի հետ խաղաղ գործընթացի զարգացումը։

 

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ ակնկալիքները պետք է լինեն տեղին ու իրատեսական։

 

«Սա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, համաձայնագիր, որը բացառում է կետեր, որոնք ապագայում կարող են նպաստել ցանկացած վիճելի հարցի քննարկմանը: Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները: Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը։ Սա մե՞ծ, թե՞ փոքր քայլ է՝ մենք կիմանանք միայն գործընթացի վերջում: Բայց ես կասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է»,- նշել է Բայրամովը։

 

Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները։

 

«Կարծում եմ՝ առաջիկայում սրա ականատեսը կլինենք»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր