00:00:00

Խրախուսում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին՝ շարունակել խաղաղ բանակցությունները՝ ի շահ ժողովուրդների. ԵԱՀԿ գործող նախագահ

08:16, 14 մայիս 2024 Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը «X» իր էջում անդրադարձել է Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

 

Ըստ Յան Բորգի՝ քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ԵԱՀԿ ջանքերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ներառյալ սահմանների սահմանազատման շուրջ։

 

«Հայաստանի հետ սահմանի սահմանազատման մասին որոշ ժամանակ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը ճիշտ ուղղությամբ քայլ է։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել խաղաղ բանակցությունները՝ ի շահ ժողովուրդների։ Կազմակերպության նախագահությունը քննարկում է համագործակցության նոր հնարավորություններ՝ COP29-ին ընդառաջ»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր