«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքահայերին․
«Շատ ուրախ ենք, որ արձագանքներ ենք լսում, որով դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի այսօրվա կառավարության ձեռնարկած գործունեությանը, որով, ըստ էության, միակողմանի զիջումներ են արվում մեր հայրենիքի տարածքներից թշնամուն:
Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, միևնույն ժամանակ քաջալերում, որ դուք մեծ թվով ներկայանաք կազմակերպված աջակցության հանրահավաքներին և ձեր ձայնը բարձրացնեք՝ այն դարձնելով համահայկական մեծ շարժում՝ ամենուր, որտեղ գեթ մեկ հայ է բնակվում»,-նշել է Սրբազանը:
«Սա ճշմարտության պայքար է, ճշմարտությունը պետք է հաղթի, այդ հաղթանակով բոլորս կազատագրվենք։ Որքան ապաքինվի հայրենիքը, այնքան ապաքինում կստանաք դուք»,- հավելել է Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ նրանց սպասում են ազատագրված և հաղթանակած Հայաստանում: