00:00:00

Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․ «Հրապարակ»

08:27, 11 մայիս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն անակնկալի է բերել ՔՊ-ականներին, որոնք անցած օրերին, կարելի է ասել` «խաղադրույքներ» են կատարել, թե ինչքան մարդ դուրս կգա: Առավելագույն թիվը, որ ակնկալել են, 20 հազարն է եղել, սակայն անգամ իրենց հաշվիչ Դանիել Իոաննիսյանը 31 հազարից ավելի թիվն ասաց, չնայած առնվազն կրկնապատիկն էր առկա: Եվ հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում։

Փաշինյանը sms-ներով հանգստացրել է նրանց, որ ամեն ինչ լավ կլինի՝ առաջիկա օրերին շարժումը կմարի: ՔՊ-ականները թեթեւացած շունչ են քաշել, երբ սրբազանը տուն է ուղարկել ժողովրդին՝ հստակ գործողությունների չտանելով: ՔՊ-ում կարծում են, որ ընդդիմությունը «պահը բաց թողեց»։ Ակնկալել են, որ այդ բազմությունը սրբազանը կառաջնորդի դեպի կառավարական դաչաներ, կպարտադրի, որ հանդիպում տեղի ունենա, չի թողնի, որ մարդիկ տուն գնան։ Ի դեպ, սրբազանի հայտարարությունը, թե լավ է ճանաչում Ռուստամ Բաքոյանին եւ ճամբարափոխ Շիրակ Թորոսյանին, նրանց նկատմամբ ՔՊ-ում կասկածների տեղիք է տվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 05․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր