00:00:00

Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»

08:51, 10 մայիս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու համար, առաջարկել է` Բագրատ սրբազանին աջակցող անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրենք։

Ոչ մի արտառոց բան` բացի հայրենասեր լինելուց, մենք չհայտնաբերեցինք Սրբազանի աջակիցների շրջանում, որոնք ուղեկցում էին նրան և երեկ հարթակում էին:

Փոխարենը` Ռոման Հայրապետյանի հայտարարագիրը համադրելով այլ փաստերի հետ, պարզեցինք, որ նրա կինը` Դիանա Նահապետյանը, 2018 թվականից լինելով «Լեդի զոն» կանանց համար նախատեսված թանկարժեք մարզասրահների մարզիչ, իր գրանցման փաստը, հետևաբար` այս տարիների վիթխարի հարկերը, թաքցնում է ՊԵԿ-ից. այլապես նրա հայտարարագրերում կարտացոլվեր աշխատավայրը և աշխատավարձը։

Վստահ ենք, որ նույն փութաջանությամբ և Դանիել Իոաննիսյանի օրինակով, Համբարձումյանը առաջիկայում հարկային մարմիններ հայտարարություն կտա իր և կնոջ դեմ և կխնդրի` հարկերը թաքցնելու փաստով իրենց տուգանել։

Հ.Գ. Թեև Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը, գուցե ավելի ազդեցիկ է, քան օրենքի պահանջը»։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր