00:00:00

Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․ «Հրապարակ»

08:16, 10 մայիս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման, մասնավորապես ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին ԶՈՒ Տավուշի բանակային ստորաբաժանման սակրավորներից ոմանք հրաժարվել են մասնակցել: Այլ կերպ ասած՝ Տավուշում ծառայություն իրականացնող ականազերծողները հրաժարվել են սեփական ձեռքերով ճանապարհ բացել թշնամու առաջ, եւ ՊՆ ղեկավարությունը ստիպված այլ ստորաբաժանման աշխատակիցների է ներգրավել։

Մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։ Տեղեկացանք նաեւ, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց եւ ականազերծումից հետո գեներալի կոչում տալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 05․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր