ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ կուղարկի Ուկրաինա։
Այս մասին ճեպազրույցում հաստատել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ հետագա հայտարարությունները կհետևեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», - ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե երբ պետք է սպասել Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարման շարունակությանը:
Միլլերը չի հստակեցրել Ուկրաինայի ներկայիս իշխանությունների համար զենքի նոր խմբաքանակների անվանացանկը: