00:00:00

«Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը

17:30, 09 մայիս 2024 Բլոգ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է․

«Կրկնում եմ մեկ ամիս առաջ ԱԺ ամբիոնից ասածս. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին, որպես հայրենիք, որում, որով և որի համար վերջինս պետք է ապրի և անհրաժեշտության դեպքում զոհվի, առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր 29743 քկմ-ով

Եվ ես հրավիրում եմ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային գործիչներին՝ նեղսրտելու, անպտուղ քննադատելու, ոտքերը գետնին խփելու, Աստծուց պատմական արդարություն պահանջելու փոխարեն առաջարկել այլընտրանք:

Հայտարարեք, թե որն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը: Հայաստանի Հանրապետության ինչպիսի՞ ուրվագիծ, ինչպիսի՞ սահմաններ եք առաջարկում ապրելու և անհրաժեշտության դեպքում զոհվելու համար:

Եվ  եթե ձեր առաջարկածը տարբեր է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից, բայց նաև փոքր է, օրինակ, Մեծ Հայքից, պետք է խնդրեմ բացատրել՝ ինչո՞ւ: Հո դուք հողատո՞ւ չեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր