00:00:00

Թող մեր բոլոր նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստի մեր պետության հզորացմանն ու զարգացմանը․ Ավինյան

11:49, 09 մայիս 2024 Քաղաքականություն

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է, գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:

Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր