00:00:00

Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»

08:41, 08 մայիս 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։ Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։ Երեկ նաեւ պետական հիմնարկների աշխատակիցներից ահազանգեր ստացանք․ նրանց ուղիղ ասվել է՝ եթե մասնակցեք երթին, կազատվեք աշխատանքից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 05․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր