00:00:00

Անառողջ մթնոլորտ 130 հիմնական դպրոցում․ ծնողներից մի քանիսի ահազանգը

22:33, 07 մայիս 2024 Հասարակություն

Անառողջ մթնոլորտ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում: Այս մասին Irakanum.am–ին ահազանգել են աշակերտներից մի քանիսի ծնողները, հայտնելով, որ իրավիճակը մեղմ ասած լարված է:Պատճառն ըստ ահազանգողների այն է, որ դպրոցի նոր տնօրեն Նելլի Ղազարյանը սերտ առնչություն ունի Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ և ունենալով վերջինիս հովանավորչությունը՝անգործության է մատնված։ «Եկեք մի պահ թեկուզ շրջեք դպրոցում և կտեսնեք, թե ինչ անառողջ իրավիճակ է ստեղծվել։ Լրիվ բարդակ է դարձել։ Ոչ նորմալ դասապրոցես է կատարվում, ոչ երեխաներին են պատշաճ հետևում,նրանք էլ շատ վատ են իրենց դրսևորում,ծաղրում են դաս սովորող,դասից չփախչող աշակերտներին,անգամ ուսուցիչներին, երեխաների ձեռքին Icos ծխախոտ է պտտվում,ուսուցիչներն՝ անտարբեր, երեխաս ասում է՝ հավես չունեն դաս անեն,իսկ տնօրենին կարծես միևնույն է»,-ասաց մեզ ահազանգած ծնողը, ում խնդրանքով անունը չենք հրապարակում։

«Այսպիսի խայտառակ պայմաններում մեր երեխաները որակյալ կրթություն ստանալ չեն կարողանում։Երեխաներին էլ կարծես ընտրած լինեն ՝ըստ մայրիկների,ում ծնողը մտերիմ է փոխտնօրեն տիկին Դիանա Գևորգյանի կամ տիկին Գրիգորյանի հետ,ունի արտոնություն, հիմա էլ սկսվել է դրամահավաք 9-րդ դասարանում՝ նոր տնօրենին և փոխտնօրենին գոհացնելու համար, ծնողկոմիտեն ինքն է որոշում գումարի չափը՝ ասելով՝ համաձայնեցված է փոխտնօրենի ու դասղեկի հետ։Մի փոխտնօրենը Դուբայից ներկրված օծանելիք է վաճառում կաբինետում,հայերենի ուսուցչուհին՝ Ֆաբերլիկ է վաճառում դպրոցում երեխաների աչքի առաջ, ուսուցիչներն էլ դա են քննարկում ամբողջ օրը դաս անելու փոխարեն»,-ասաց մեկ այլ ծնող, ում մի երեխան սովորում է 9-ում, մյուսն ավելի ցածր դասարանում։

Ծնողն ասում է, որ ուսուցիչների մեջ էլ տարաձայնություններ կան, նրանք էլ են խոսում ծնողների հետ, պատմում դպրոցի ներսի ոչ առողջ մթնոլորտի մասին։ «Ի դեպ, փոխտնօրեն  Դիանա Գևորգյանը իր ռուսերենի դասին չի մտնում, երեխաս ասում է՝ միշտ տնօրենի կաբինետում է, փոխարենը նրան միշտ փոխարինում է քիմիայի տարեց ուսուցչուհին կամ մենակ են մնում, հանձնարարություն է տալիս ու գնում»,-անհանգստանում է ծնողը։ Մեզ ահազանգած մարդիկ հրավիրում են ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը, խնդրելով հետևողական լինել բարձրացված հարցի վերաբերյալ։

Irakanum.am–ը պատրաստ է ներկայացնել դպրոցի տնօրենի մեկնաբանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր