00:00:00

Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել

14:11, 06 մայիս 2024 Հասարակություն

«Փաստացի երևում ա, որ շարժ կա, մարդիկ աշխատում են, չգիտենք՝ հիմա հօգուտ մե՞զ, թե՞ ի դժբախտություն մեզ է, չգիտենք՝ ինչ են անում։ Միայն հույս են տալիս, որ լավ է լինելու, լավ է լինելու, բայց լավ բան չենք սպասում»,-լրագրողներին ասաց Կիրանցի բնակիչներից մեկը։

 

Համայնքի բնակիչները նշեցին, որ որոշ հողատարածքներում չեն թույլատրում՝ գյուղացիները մտնեն և աշխատանքներ կատարեն։  

 

«Ինչ դեպքերը սկսվել են, հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդկանց իրանց այգի մտնել»,-ասացին բնակիչները։

 

Կիրանց համայնքի բնակիչները համոզված են, որ իրենց հողատարածքները չափագրումներից հետո չեն կարողանալու օգտագործել։ «61 հեկտար էդտեղ ունենք, եթե եկան չափագրումներն այստեղ արին, մենք այդ հողերից ոչ մի կերպ չենք կարողանալու օգտվենք»,-ասաց կիրանցեցին։

 

Նրանք նշեցին, որ այգիներ են, հացահատիկի դաշտեր են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր