00:00:00

Հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար

13:04, 06 մայիս 2024 Հասարակություն

Ծրագիրը կազմակերպվում է «Big Mind» ուսումնական կենտրոնի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

 Ծրագիրը նախատեսված է հայերենի իմացության տարբեր մակարդակներ ունեցող մասնակիցների համար, որոնք նախօրոք կանցնեն գիտելիքի ստուգման թեստավորում։ 

Դասընթացի հիմնական նպատակն է նրանց գիտելիքների բարելավումը և համապատասխանեցումը դպրոցական ծրագրին։

Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․

-Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չգիտեն հայերեն։

-Հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման։

-Արևմտահայերենով կրթություն ստացած մասնակիցներ, որոնք ունեն լեզվական ադապտացիայի խնդիր դպրոցում։

 Մասնակիցները դիմելու են մինչև մայիսի 20-ը, ուսուցումը ամբողջովին անվճար է։ Դասերն անցկացվում են ուսուցման նորարարական մեթոդներով և արհեստավարժ մասնագետների կողմից։

Դասընթացին մասնակցելու համար անցեք այս հղումով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր