«Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում», - լրագրողների հարցերին ի պատասխան այսօր ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել էին, թե արդյոք Մայր Աթոռը կմիանա շարժմանը` Երեւանում:
«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը», - արձանագրել սրբազանը։