«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո:
Նշենք, որ այս պահին շարժման անդամները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերում են Հաղարծինի վանքի մոտ:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից:
Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Նրանց պահանջն է դադարեցնել իշխանություններ որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումներին: