00:00:00

Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան

12:26, 02 մայիս 2024 Քաղաքականություն

Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքվ՝ մեր տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճել։

«Մեզ թվացել է, որ մենք արտոնյալ  պայմաններ ստեղծելով, պետք է մարդկանց  ստարտային հնարավորություն տանք, տրամպլին ստեղծենք մարդկանց  համար, որպեսզի նրանք աճեն և տնտեսությունն ու բիզնեսն էլ աճեն, նրանք աճելով՝ հասնեն ԱԱՀ-ի դաշտ: Բայց հիմա, երբ ուսումնասիրում ենք պրակտիկան, տեսնում ենք, որ այդ տնտեսվարողները (հիմա շրջանառության հարկի շեմը 120մլն դրամ է)  սկսում են  ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են: Այսինքն՝ մենք ստեղծել ենք մի այնպիսի դաշտ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ մենք պետք է փուլ առ փուլ հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից:

«Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար: Հարկային համակարգն այն է, ինչ քաղաքացին վճարում է պետություն ունենալու համար: Քաղաքացին, ամեն լուման հարկ վճարելով՝ ուժեղացնում է պետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ավելացրեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր