00:00:00

2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին

19:53, 26 ապրիլ 2024 Հասարակություն

2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը  վթարի էր ենթարկել 29-ամյա Սոնա Մնացականյանին, ով  հղի էր։ Նրա ու երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել

 Այսօր Սոնա Մնացականյանի մահվան 2-րդ տարելիցն է։ Վթարի վայրում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ հարգելու նրա հիշատակը։ Մոմավառություն է կազմակերպվել, ողբերգական, սակայն՝ իրավական հետևանքների այդպես էլ չարժանացած վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի նկարի ներքո քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում։

Հիշեցնենք՝ երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո Փաշինյանի շարասյանն ուղեկցող և վրաերթն իրականացրած մեքենան, ինչպես նաև ավտոշարասյան մյուս  մեքենաներից և ոչ մեկը կանգ չէր առել՝ առաջին  օգնություն ցուցաբերելու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր