14:13:03

Փոխվարչապետը և ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցային ծրագրերի ընթացքը

13:59, 26 ապրիլ 2024 Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին:

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է և առանձնահատուկ ընդգծել ՎԶԵԲ ակտիվությունը մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերում: Մհեր Գրիգորյանը շեշտել է նաև ՎԶԵԲ-ի դերը ԵՄ կողմից հավանության արժանացած տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30