00:00:00

Մենք ունենալու ենք հնարավորություն ունենալ դե յուրե հաստատված սահմանի որոշակի հատված․ Վլադիմիր Վարդանյան

14:37, 22 ապրիլ 2024 Քաղաքականություն

Փաստաթղթին ծանոթացել եմ, ու այն, որ մենք ունենալու ենք հնարավորություն ունենալ դե յուրե հաստատված սահմանի գոնե որոշակի հատված, տալիս է լուրջ հիմք՝ հետագա աշխատանքային իրավական գործընթացները իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Տավուշում սկսված սահմանազատման գործընթացին։

«Կա պետական սահմանի որոշակի հատված, կա համաձայնություն, որ պետական սահմանը պետք է անցնի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում, որ խորհրդային միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանի սահմանագծման ու սահմանազատման համար։

Սա համաձայնություն է, որի վերաբերյալ գոհունակություն են արտահայտել թե՛ եվրոպական կառույցները, թե՛ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը և բոլոր այն դերակատարները, որոնք ներգրավված են եղել այս գործընթացներում»,- նկատեց Վարդանյանը:

Ըստ նրա՝ ցանկացած դեպքում պայմանավորվածությունները, որոնք երկու կողմերի համար դիտարկվում են որպես արդյունավետ լուծում, դրական են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր