00:00:00

Եթե պարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա կամ այն կողմում է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք. Նիկոլ Փաշինյան

10:50, 22 ապրիլ 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունը տավուշցիների կողքին է։

«Որտեղով անցնում է սահմանը՝ թող անցնի, մեզ համար կարևորը իրավական հիմքն է, որովհետև այդ անցման կետը Հայաստանի ինքնիշխանության հիմքն է»,- ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է՝ կարող ենք բախվել ճանապարհային խնդրի, բայց «ոչինչ, կկառուցենք նոր ճանապարհ»։

«Եթե կպարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա է հայտնվում կամ սահմանագծից այն կողմ է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք, նրանց կողքին, թիկունքին չլինենք ու նրանց հարցերը չլուծենք այն տարբերակով, որ նրանք իսկապես զգան, որ կառավարությունն իրենց կողքին է»,- նշել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր