Վաղ առավոտից ժողովուրդը փակել է Տավուշի մարզի Վրաստան, Բագրատաշեն տանող ճանապարհը: Լարված իրավիճակ է, ժողովրդի հետ այնտեղ են քաղաքական, հասարակական որոշ գործիչներ: Տեղում են նաև տասնյակ ոստիկաններ:
Բագրատաշեն տանող ճանապարհին, որը տավուշեցիները նույնպես փակել են, իրավիճակ կտրուկ լարվել է։ Ակցիա իրականացնող բնակիչների խոսքով՝ ԵԿՄ մեքենան վարել է Տավուշում ճանապարհը փակած բնակիչների ուղղությամբ, ինչից հետո էլ սկսվել են բախումներ։
Բնակիչները շրջափակել են մեքենան և քարերով կոտրել ապակիները։
Մանրամասները՝ տեսանյութում։