00:00:00

Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան

13:56, 20 ապրիլ 2024 Քաղաքականություն

Մենք էքսկլավ, անկլավ թեմայից չենք կարող հրաժարվել․ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Ըստ նրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը և պայմանավորվել են, որ այդ հարցին անդրադառնալու են։

«Մենք պատրաստվում ենք հիմնավորել Արծվաշենը դե յուրե ՀՀ մաս լինելը։ Երբ դա մենք դե յուրե կհիմնավորենք,  արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կլինեն»,-ասաց Փաշինյանը։

4 գյուղերը, ըստ նրա, սահմանազատվում են մինչև կանոնակարգումը, որպես նախնական գործողություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր