00:00:00

«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան

23:21, 19 ապրիլ 2024 Բլոգ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի համար «մի քիչ անհասկանալի է» մտահոգությունը, որ Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելով ու դիրքերից հայկական բանակին հեռացնելով՝ Տավուշի հայկական գյուղերն ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվելու։

Այս մտահոգությանն իր անհամաձայնությունը Հարությունյանը հայտնել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում։ Հիմա էլ կարող ենք համարել, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են, բայց եթե 21-րդ դարում խոսում ենք ուղիղ նշանառության մասին, ապա այսօր երկու հարևան երկրների մայրաքաղաքներն են ուղիղ նշանառության տակ՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաներն ինչպես են զարգացել և ինչպես են դրանք կիրառվում։ Այսինքն, խոսել սրա մասին, որ ուղիղ նշանառության տակ են հայտնվում, ճիշտ չէ, այս հարցը մանիպուլացվում է»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր