00:00:00

ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար

19:54, 19 ապրիլ 2024 Քաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներին, որոնցով, ինչպես նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանման մեջ, «երկուսուկես գյուղ» է «վերադարձվելու» Ադրբեջանին, Կիրանցում էլ՝ ճանապարհի մի հատված, իսկ դիրքերում հայկական բանակի զինվորները չեն կանգնելու։ Այնուհանդերձ, իշխանական խմբակցության պատգամավորը գրել է՝ Տավուշից «տարածք չի հանձնվելու», ՀՀ տարածքային ամբողջականությունն էլ «պաշտպանված է»։

«Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն: Այսպիսով արձանագրվում է` Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է»,- գրել է Կոնջորյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր