00:00:00

Եթե լինի ինչ-որ ուժ, ում կողքը լինելով նպատակին հեշտ կհասնենք, պատրաստ եմ կանգնել այդ ուժի կողքին

23:05, 18 ապրիլ 2024 Բլոգ

«Բոլորս միմյանց հետ ընդդիմադիր դաշտում պետք է անկեղծ ու արդար լինենք, թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում ավելի մեծ ընդդիմություն լինել։ Կարծիք է ձևավորվել, որ իշխանափոխության հեշտ լուծում կա, մենք չենք հասկանում կամ չենք ուզում»։ Այդ մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ 

«Իշխանությանը երբ քննադատում են, վերջում մի հատ էլ անպայման պետք է ընդդիմությանը կպնեն, տեղի-անտեղի։ Այստեղից էլ կարծիք է ձևավորվել։ Եթե իսկապես ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը մի կողմ դնեն անձնական ամբիցիաները, համախմբում հնարավոր է»,- նշել է պատգամավորը։ 

Քոչարյանը հայտարարում է․ «Եթե լինի ինչ-որ ուժ, թեկնածու, ում կողքը կանգնելով հիմնական նպատակին հեշտ կհասնենք, պատրաստ եմ կանգնել նրա կողքին»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր