00:00:00

Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան

18:21, 18 ապրիլ 2024 Բլոգ

Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը.

 

«Ես շատ երկար ընկերություն եմ արել Ռիտա Սարգսյանի հետ, երկար տարիներ աշխատել եմ նրա «Նվիրիր կյանք» հիմնադրամում, ընթանում էր հետաքրքիր, անհրաժեշտ և արդյունավետ աշխատանք: Ռիտա Սարգսյանի շուրջ միշտ եղել են բարձրաստիճան կանայք: Այդ պալատական կանայք ստվերի նման հետևում էին նրան՝ հաճոյախոսություններ անելով: Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո, որին ես աջակցում էի, այդ կանայք ինձնից երես էին թեքում , խոսում էին իմ մեջքի ետևում, քրտինքով էին պատվում ու դողերոցքի մեջ էին ընկնում իմ ներկայությունից:

 

Մեկ անգամ ես ցուցադրական վեր կացա սեղանից ընթրիքի ժամանակ, որին ինձ հրավիրել էր Ռիտա Սարգսյանը: Ես այդ կանանց համար դարձա անընդունելի, սակայն չէի մտածում և չէի ընկճվում: Նրանց հետ ինձ ոչինչ չէր կապում, մենք տարբեր բևեռներում ենք միշտ էլ եղել, իսկ Ռիտա Սարգսյանի հետ ես շարունակում էի շփվել մինչ նրա լուսավոր օրերի ավարտը:

 

Աննա Հակոբյանի ընդունելության ժամանակ պատահմամբ տեսա այդ ստախոս կանանց մեծ մասին, նրանց երեսներին կարելի էր տեսնել միայն բուռն հիացմունք և էյֆորիա, քանի որ հայտնվել է երկրպագման նոր կուռք:

 

Թագուհին մահացել է, կե՛ցցե Թագուհին:

 

Հիշատակդ վառ, իմ սիրելի Ռիտա Սարգսյան: Հանգչեք խաղաղությամբ, և փառք Աստծո, որ չեք տեսնի այս անաստվածությունը»,- գրել է Արևշատյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր