00:00:00

Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները

14:04, 12 ապրիլ 2024 Քաղաքականություն

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ:

 

Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:

 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր