00:00:00

Առանձնապես ծանր հանցագործությունները 27 տոկոսով աճել են. հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է. Նիկոլ Փաշինյան

07:29, 12 ապրիլ 2024 Քաղաքականություն

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործությունները 27 տոկոսով աճել են, այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց այս աճի մի մասը կապված է այն օրենսդրական փոփոխության հետ, որ  հանկարծամահության դեպքով հարուցվում է քրեական գործ, ընդ որում, դա արդարացված է, որովհետև լինում են դեպքեր, որ շատ նման է հանկարծամահության, բայց քրգործի շրջանակներում պարզվում է, որ սպանություն է տեղի ունեցել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է։

«Պետք է արձանագրենք՝ ինչքան տնտեսությունն աճում է, այդքան մարդկանց հոսքն աճում է, դա մարտահրավեր է։ Մենք շատ զգույշ ենք զբոսաշրջիկների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, որովհետև դա կարող է վատ իմիջ ստեղծել»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր