00:00:00

Պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի խնդիրները լուծելու վրա. պրոբլեմները շատ են. Վարչապետ

07:00, 12 ապրիլ 2024 Քաղաքականություն

Պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի խնդիրները լուծելու վրա, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա է այն որոշումը, որ մենք մեր առաջնորդության շրջանակներում կայացրել ենք ու պետք է արձանագրենք այդ որոշումը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ պրոբլեմները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի դրանք։ «Մենք, մենք պետք է լուծենք, ընդ որում, առանց երկմտությունների»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կառավարության մեծամասնությանը ծնողը հանրության մեծամասնությունն է։ «Հենց սրանում է ժողովրդավարության ամենակարևոր էությունը»,- ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր