00:00:00

Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացումը հետևանքն է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման կեղծ գնահատականների․ Սողոմոնյան

19:21, 11 ապրիլ 2024 Քաղաքականություն

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը․

«Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացումն ուղիղ հետևանքն է ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ և ԵՄ բարձր ներկայացուցիչների կողմից Հայաստանում ժողովրդավարության, արդարադատության ու կոռուպցիայի վիճակի մասին կեղծ, կողմնակալ, կանխակալ, սխալ գնահատականների։

Նման գնահատականներով Հայաստանի եվրոպական ու ամերիկյան գործընկերները Հայաստանը նետում են բռնապետության գիրկը։

Նկարում դատավոր Վահե Դոլմազյանն է, ով մեկն է այն տխրահռչակ դատավորներից, որոնք հանձն են առել դատարանները ենթարկել քաղաքական իշխանությանը»,- գրել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր