00:00:00

Ընդդիմությունը չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին

12:47, 10 ապրիլ 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին։ 

«Ընդդիմադիր գործընկերները թե ասելիքի բացակայության, թե օրակարգի բացակայության պատճառով այսօր դահլիճում չեն։ Այնպես չէ, որ դահլիճում են լինում, ինչ-որ ասելիք կա կամ օրակարգ կա, բայց իրենց ընտրությունն է։ Շնորհակալություն իրենց իրենց աշխատանքի համար»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրել է կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, պատասխանել նաև ընդդիմադիր պատգամավորների հարցերին։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով այսօրվա դատական նիստին քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը, այս անգամ, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր